Գագիկ Ծառուկյանն ու նրա թիկնազորի պետը չեն մասնակցել մանդատ ստանալու արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատգամավորական մանդատ վերցնելու արարողությանը ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ինչու Ծառուկյանը ներկա չէ արարողությանը, նրա խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, որ տեղյակ չէ։

Մանդատ վերցնելու արարողությանը ներկա չի եղել նաև Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

Ազգային Ժողովի առաջին նիստը կլինի 2019 թվականի հունվարի 14-ին` ժամը 10:00-ին։

Հիշեցնենք, որ 7-րդ գումարման խորհրդարանում աշխատելու է 132 պատգամավոր՝ 88-ը` «Իմ քայլը» դաշինքից` ներառյալ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչները, 26-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը Սոնա Ղազարյանն է՝ «Իմ քայլը» դաշինքից․ նա 25 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ քուրդ համայնքի ներկայացուցիչ 73-ամյա Կնյազ Հասանովն է։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս