Տոն օրերին «Թեժ գիծը» նախորդ տարվա 104-ի փոխարեն ստացել է 290 հեռախոսազանգ․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը տոն օրերին աշխատել է շուրջօրյա ժամանակացույցով: Վիճակագրության համաձայն դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ ստացվել է 290 հեռախոսազանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 104-ի համեմատ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

1-08 հեռախոսահամարով էլ քաղաքապետարանի և վարչական շրջանների գործառույթների առնչությամբ ստացվել է 93 զանգ:

Վարչական շրջաններում տոնական՝ ոչ աշխատանքային օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 253 հեռախոսազանգ: Քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին պատասխանատուներն արագ արձագանքել են և ընթացք տվել: