Այստեղ չենք թողնի ոչ մի քրդի. թուրքերը սպանել են 7 հոգանոց քրդական ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

քրդական ընտանիք

Թուրքիայի կենտրոնական հատվածում` Քոնյա քաղաքում, թուրքերը սպանել են քրդական ընտանիքի, որ բաղկացած է 7 հոգուց, ապա այրել նրանց տունը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Սպանությունից հետո դեպքի վայրում հավաքվել են թուրքերը, որ սկսել են սպառնալ ու գոռալ.

«Մենք այստեղ չենք թողնի ոչ մի քրդի»:

Թուրքական ազգայնամոլությունը նոր և արյունոտ կերպար է ստացել 20-րդ դարի սկզբին, իսկ 21-րդ դարասկզբին այն սկսել է ավելի ու ավելի զանգվածային բնույթ ստանալ՝ սպառնալիք դառնալով ոչ միայն ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող ազգերի, ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

--00--ԱԹ