Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ԱԺ հանձնաժողով

Երկուշաբթի օրը նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին ընդառաջ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ է հրավիրել, որպեսզի ընտրեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: Նիստին մասնակցել է նորընտիր ֆրակցիան՝ մոտ 60 պատգամավոր։

Քիչ առաջ տեղեկացանք, որ  ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերընտրվեց Բաբկեն Թունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վլադիմիր Վարդանյանը, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանը։ 

Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։

--00--ԱԹ