Մալայզիայում կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են խորհրդարանի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

․

Մալայզիայի խորհրդարանի հատուկ նիստը դադարեցվում է՝ COVID-19 վարակի հայտնաբերումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Reuters-ը՝ օրենսդիր մարմինն այս մասին հայտարարել է հուլիսի 30-ին:

Արտակարգ դրության պայմաններում գործունեությունը դադարեցրած խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստ էր գումարել հուլիսի 26 -ին: Խորհրդարանում հուլիսի 29-ին հայտնաբերվել է  COVID-19-ի 11 դեպք:

Օրենսդիր մարմնի տարածած հայտարարությունում նշվել է, որ վարչապետ Մուհիդդինի հրամանով՝ օգոստոսի 2 -ին կայանալիք արտահերթ նստաշրջանի վերջին նիստը կհետաձգվի:

Չի նշվում, թե խորհրդարանը երբ կրկին նիստ կգումարի:

--00--ԱՀ