Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակեց վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News   

Փաշինյան

Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին որոշումը ստորագրեց․ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Հայաստանի վարչապետի պաշտոնում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»,- ասված էր խմբակցության հայտարարությունում։ 

 --00—ՄՀ