Ջրօրհնեք՝ «Աբովյան» ՔԿՀ-ում․ արարողությանը մասնակցել են կին դատապարտյալները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Հունվարի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը հիշատակում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը հիմնարկի կրոնական անկյունում հատուկ աղոթքներով եւ շարականների երգեցողությամբ օրհնեց ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով:

Արարողությունից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու եւ մարմնի նորոգության միջոց, բաժանվեց կին դատապարտյալներին: