ԿԲ-ն ներկայացրել է արտարժույթների փոխարժեքների փոփոխությունները․ դոլարն աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն օգոստոսի 2-ին, կազմել է 488.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.95 դրամով:

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ եվրոյի փոխարժեքը կազմել է 580.70 դրամ մեկ օրում գրանցելով  2.37 դրամի աճ։  Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.51 դրամ՝ աճելով 0.28 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ՝ աճելով 0.03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 400.08 դրամ, ոսկի՝ 28,656.37 դրամ, պլատին՝ 16,386.28 դրամ:

 --00—ՄՀ