«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի: Որոշումն ընդունվել է  կառավարության նիստում:

Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը: Արդյունքում կտնտեսվի 29 մլն 569,4 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17 հաստիքային միավոր ունեցող կենտրոնին: