ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
«Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը միաձայն՝ 71 կողմ ձայներով, ընտրվեց ԱԺ նախագահ: Այս մասին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրված ընդդիմադիր թեկնածուները՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը և նույն դաշինքի անդամ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը ստացել են զրոյական ձայն:
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
--00--ԿԿ