Ընդդիմությունում մեր հայ ընկերներն են, բոլորս քույր և եղբայրներ ենք. Խաչատուր Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը կարևոր են, և այդ գործընթացները պետք է սկսվեն։ Իսկ ռուսական կողմի ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, կարծում եմ, կնպաստի, որ կրակոցները դադարեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: 

Պատասխանելով հարցին, թե ընդդիմության հետ ինչպիսի հարաբերություններ կձևավորվեն, արդյո՞ք կառուցողական մթնոլորտ կստեղծվի, Սուքիասյանը պատասխանեց. «Նրանք մեր հայ ընկերներն են, քույր և եղբայրներ ենք, բոլորով պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ իրար աջակցենք, լսենք այլ մարդկանց կարծիքները և Հայաստանը զարգացնենք: Ամեն ինչ պետք է անենք հանուն Հայաստանի»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ