Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

ՃՏՊ

Օգոստոսի 2-ին, ժամը 16:16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 15 մ):

Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

--00--ԱԹ