Նախագահը Նիկոլին ձեռ առավ իր հրամանագրով, նրա օրոք են պլստացել նախկին ձկներն ու մկները

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

«Տպավորություն է, որ թավշյա հեղափոխությունը չի եղել կամ կեղծ է եղել, այն Նիկոլը չի իրացրել։ Իսկ այս խորհրդարանը նրա ուզածն է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը:

Նրա խոսքով, ասվածի ամենալավ դրսևորումը երևաց նախագահ Արմեն Սարգսյանի խոսքում, երբ նա նախագահականում ասաց՝ «պարո՛ն վարչապետ, մեծ ուրախությամբ ստորագրում եմ Ձեր՝ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը և ցանկանում եմ, որ Դուք իրականացնեք թավշյա հեղափոխությունը և իրացնեք այդ հեղափոխության բոլոր պահանջները»:

«Սա ոչ այլ ինչ է, քան ձեռք առնել, որովհետև Նիկոլը 3 տարի շարունակ իր անգործությունն ու ձախողումները բարդում էր նախկինների վրա, խոստացավ որ ո՛չ մի ձուկ և ո՛չ մի մուկ չի պլստալու, բայց և՛ ձկները, և՛ մկները պլստացին»,- ասել է Բադասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև սահմանային իրավիճակին, ինչպես նաև Արցախի հարցի կարգավորմանն ու թեմային առընչվող քաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ

Տեսանյութեր