Խադիջա Իսմայիլովան 15 000 դոլար է շահել ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ դատական գործի հայցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտմամբ զբաղվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի՝ Ադրբեջանի դեմ 2013 և 2014 թվականներին ներկայացրած հայցերի վերաբերյալ: 

Ըստ հայցվորի՝ Ադրբեջանի իշխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերով ոտնահարել է ազատ խոսքի և անձնական կյանքի իր իրավունքները, ինչը պայմանավորված է եղել լրագրողական գործունեությամբ:

Իսմայիլովան 85 000 եվրո փոխհատուցում է պահանջել կրած բարոյական վնասի համար, սակայն, ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, կինը 15 000 եվրո փոխհատուցում կստանա անձնական կյանքի իրավունքի ոտնահարման և խոսքի ազատության ճնշման համար:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ադրբեջանի ամենանշանավոր հետաքննող լրագրողներից Խադիջա Իսմայիլովան բազմիցս հետապնդման է ենթարկվել, նրան արգելել են երկրից դուրս գալ, համացանցում շրջանառվել են նրան վարկաբեկող տեսանյութեր, նա 17 ամիս անցկացրել է ազատազրկման մեջ: