Այս կեղտոտ վերքը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ. Էդգար Ղազարյան

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ վարչապետի պաշտոնում նշանակել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամի, հայ ժողովրդի ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանին։

Անցնելու է ոչ շատ տևական ժամանակ և հայ ժողովրդի միլիոնավոր ներկայացուցիչներ ամաչելու են, որ ինչ-որ մի պահ մեր պետությունն ու ժողովրդին ղեկավարել և աշխարհին ներկայացրել է մի փնթի, տգետ, անդաստիարակ, սուտասան, զազրախոս, որկրամոլ խեղկատակ, որն այդ ամենի հետ միասին եղել է նաև պատմության մեջ հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դավաճանը։ Նրանք նաև ամաչելու են, որ այդ նույն ժամանակահատվածում եղել են մարդիկ, ովքեր աջակցել ու սատարել են նրան։

Կանցնի այսօրվա մղձավանջը, կգան նոր ժամանակներ, բայց այս կեղտոտ վերքը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»:

--00--ԱՀ