Դասերը հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա․ Արայիկ Հարությունյանի անակնկալ այցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Հանրապետությունում, գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված, դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: Այնպիսի ֆոն է ձևավորվում, որ, կարծես թե, դրա անհրաժեշտությունը չի էլ լինելու. այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով: