Մոսկվայում ջրի խողովակի վերանորոգման ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

«Московский Комсомолец» պարբերականը գրում է, որ Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սոխի անունով Հայաստանի 68-ամյա մի քաղաքացի, որը տան նորոգման աշխատանքներ:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Տղամարդուն տան նորոգման աշխատանքների համար վարձել էին Ալեքսանդր անունով ձեռնարկատերն ու նրա կինը: 68-ամյա Սոխին բնակարանի լոգարանում նորոգման աշխատանքներ իրականացնելիս պատահաբար վնասել է չորացուցիչի խողովակն ու տաք ջրի արտահոսքի ժամանակ չի կարողացել դուրս գալ լոգասենյակից:

Հաղորդվում է, որ Սոխին պետք է սալիկապատեր լոգասենյակը, որին խանգարում էր չորացուցիչի դիրքը: Այն անջատելու համար հրավիրվել է սանտեխնիկ: Վերջինս խնդրել է պատի ներսում մոտ 10 սմ-ով մեծացնել դեպի տաք ջրի հոսքն արգելափակող փական տանող անցքը: Սոխին վստահեցրել է, որ անձամբ կզբաղվի հարցով ու վաղ առավոտյան անցել է գործի:

Ավելի ուշ տանտիրուհուն զանգահարել են շենքից ու տեղեկացրել իր բնակարանում ջրի արտահոսք կա: Երբ տանտիրուհին տեղ է հասել՝ բանվորն արդեն անգիտակից ընկած է եղել բաղնիքում, իսկ խողովակներից մեծ քանակությամբ տաք ջուր է հոսել:

Ենթադրվում է, որ ՀՀ քաղաքացին մահացել է չորացուցիչի նորոգման ժամանակ՝ կա՛մ հոսանքահարվել է, կա՛մ ստացել է լուրջ այրվածքներ: