Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Նախագահն ընդգծել է խորհրդարանի՝ որպես պետական ինստիտուտի կարևոր դերը և հույս հայտնել, որ ութերորդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

--00—ՄՀ