Ադրբեջանական ԶՈւ-երը պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d'Erévan պարբերականին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները: Նրանց ներկայությունն այդ վայրերում խաթարում է մարդկանց բնականոն կյանքը և վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար:

Նրանք պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»,- ասել է Թաթոյանը:

Le Courrier d'Erévan պարբերականի հարցազրույցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ՝ այստեղ:

հարցազրույց

--00--ԱԹ