Իսպանիայում փողով թենիսի խաղերի արդյունք պայմանավորվող հայերի խմբավորում է վնասազերծվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Իսպանիայում վնասազերծել են 15 հոգուց բաղկացած հայերի խմբավորում, որը զբաղված էր թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելով։ Այդ մասին հայտնում է Ria.ru-ն։ 

Խմբավորման անդամները նախապես կապ էին հաստատում ITF Futures և Challenger կատեգորիաներում խաղացող թենիսիստների հետ ու պայմանավորվում հանդիպման արդյունքի շուրջ։

Ըստ նախնական տվյալների՝ խմբավորումը գործել է 2017 թ. փետրվարից։ Այս ամիսների ընթացքում խմբավորման եկամուտը հասել է մի քանի միլիոն եվրոյի։ 

Պայմանավորված խաղեր կազմակերպողների վնասազերծման գործողությունը կատարվել է դեռ 2018 թ. հոկտեմբերին, սակայն դրա վերաբերյալ տեղեկատվությունն իսպանացի իրավապահները տարածել են օրերս։

Գործով Իսպանիայի 9 շրջաններում անցկացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո, բանկային քարտեր, հրազեն, թանկարժեք մեքենաներ և թանկարժեք զարդեր։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման անդամակցելու, փողերի լվացման, խարդախության, ապօրինի հրազեն ունենալու ու անձնական միջոցների ապօրինի յուրացման համար։