Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի «Իմ քայլի» նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Երեկոյան Ազգային ժողովում նախատեսված է խորհրդարանում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» խմբակցության նիստը։ Ժամը 18։30-ից պատգամավորները ժամանելու են Ազգային ժողով, նիստին ներկա է լինելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այդ մասին 24News-ին հայտնեց Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը։ Հիշեցնենք, որ այսօր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։