Այլ սկզբունք չկա․ ԲՀԿ-ին պետք է հասնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Կա սկզբունք, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում պետք է ընտրվի ընտրությունների արդյունքով ամենաշատ  ձայներ հավաքած քաղաքական ուժի ներկայացուցիչը։ Այդ մասին 24TV-ի եթերում ասել է 7-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Լենա Նազարյանը։ 

Նազարյանի խոսքով՝ փակ-գաղտնի քվեարկությունը ֆորմալ բնույթի է, որովհետև նախապես հայտարարվելու է այդ մասին։

«Մենք անձերի ընտրություն չենք կատարում, այլ քաղաքական։ Այս պարագայում, գոնե, կա սկզբունք, որը հասկանալի է, հակառակ պարագայում՝ այլ սկզբունք չի գործում։ Փակ-գաղտնի  քվեարկությամբ է, իհարկե, ընտրություն տեղի ունենում, բայց ցանկացած խմբակցություն նախապես քննարկում է այդ  հարցը և պայմանավորվում միատեսակ քվեարկությամբ հանդես գալ։ Մենք այդպես էլ կանենք, մի փոքր ֆորմալ է այդ  քվերակությունը, որովհետև նախապես հայտարարելու ենք այդ  մասին»,- եզրափակել է Լենա Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։