Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը ՀՔԾ- ն չի մեկնաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում  լուրը, համաձայն որի՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2018 թ․ հուլիսին հարցաքննվել է  Մարտի 1-ի գործի շրջանակում։ Օհանյանը 2008թ․ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս