Փաշինյանի՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկի շուրջ գործնական աշխատանք է տարվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Կոպիրկին

Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու  առաջարկի շուրջ գործնական աշխատանք է տարվում։ Այս մասին, «Հանրային հեռուստաընկերության» եթերում, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Սյունիքի մարզում մասնակիորեն իրագործվել է այս գաղափարը, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված։ ՀԴա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է», - ասել է Կոպիրկինը և հավելել, որ այժմ Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին տեղակայենք այդպիսի խնդրահարույց վայրերում, մասնավորապես այն վայրերում, որտեղ ճանապարհը երկու տարածքով է անցնում։

ՌԴ դեսպանը անդրադառնալով մյուս խնդրահարույց տարածքներին, նշել է, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։

«Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բայց դա այն հարցն է, որը եռակողմ ձևաչափում հավելյալ քննարկման կարիք ունի։ Այդպիսի աշխատանք տարվում է, գործնական աշխատանք»,- հավելել է նա։

--00--ԱՀ