Արժե այցելել Երևան․ Ստոյանովը կիսվել է ճամփորդությունների իր նախընտրելի քաղաքների ցանկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Կինոյի և թատրոնի հայտնի ռուս դերասան Յուրի Ստոյանովը կիսվել է ճամփորդությունների համար իր ամենանախընտրելի քաղաքների ցանկով, որոնք 2019 թվականին անպայման պետք է այցելել։

Բացի ռուսական քաղաքներից, հայտնի դերասանի կարծիքով՝ անպայման պետք է այցելել նաև Հայաստանի մայրաքաղաք:

«Եթե Իտալիայում, ապա Գարդա լիճը: Եթե Ճապոնիայում, ապա Տոկիոն և Կիոտոն: Եթե Հնդկաստանում, ապա Էլեֆանտ կղզին: Արժե այցելել Թբիլիսի և Երևան: Եթե հնարավորություն կունենաք Ուկրաինա այցելել, ապա արժե լինել Կորսուն Շևչենկովսկի քաղաք և Ռոս գետում: ԱՄՆ մեկնելու դեպքում անպայման այցելեք Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո և Մեծ կիրճ», - «КоммерсантЪ»-ի հետ զրույցում անսել է Յուրի Ստոյանովը: