ԼՀԿ խմբակցության ղեկավարը՝ Մարուքյան, քարտուղարը՝ Գորգիսյան․ կուսակցությունը նիստ է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մանդատները ստանալուց անմիջապես հետո նիստ է հրավիրել, որտեղ էլ որոշվել է խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը։ Նիստի ժամանակ որոշվել է, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։