ՌԴ–ից գնելու ենք C-400–ները․ ԱՄՆ–ից ուզեցինք, չտվեցին. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Թուրքական Hurriyet–ը գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ–ի առաջարկած  Patriot համակարգերի գնման հավանականությանն ու ռուսական C-400–ների խնդրին։ Ըստ թուրքական աղբյուրի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ–ը Patriot համակարգերի գնման առաջարկ է արել։

«Մենք մեր օդային սահմանը պաշտպանելու խնդիր ունենք։ Մենք ԱՄՆ–ից ուզեցինք, չտվեցին։ ՌԴ–ի հետ արդեն ստորագրված համաձայնագիր կա C-400–ների գնման մասին։  Մենք կարող ենք ԱՄՆ–ի հետ պայմանավորվել Patriot–ների շուրջ, սակայն եթե մեզ ստիպեն հրաժարվել C-400–ից, ապա մենք չենք գնի Patriot–ները», – ասել է Չավուշօղլուն։