Հրդեհ Մուշավան թաղամասում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ԱԻՆ

Օգոստոսի 4-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվում է 10 հա խոտածածկ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

--00--ԱԹ

Տեսանյութեր