Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր