Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Մայր աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից, սույն թվականի օգոստոսի 15-ից ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։

Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։

--00--ԱԹ

Տեսանյութեր