«Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկելու: Այս մասին խորհրդարանում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ իրենց պայքարակից ընկերը լավագույնս կներկայացնի ժողովրդի շահերը ԱԺ նախագահության կազմում: 

Նշենք, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը:

--00--ԱԹ