Երևանում Kia-ն տապալել է երկաթբետոնե էլեկտրասյուներն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանն ու բետոնե սյանը, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության են հասել ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել հրշեջ-փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ