«Միքայելյան» հիվանդանոցի Covid-ի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

հիվանդասենյակ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ,

այս պահին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում... Նշեմ, որ դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր...

Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին: Պատվաստվեք»:

--00--ԱԹ

Տեսանյութեր