Մոսկվան կարևորում է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ԼՂ

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Մոսկվան դրա  համար օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին:

«Այդ ամենը պետք է համաձայնեցվի Բաքվի ու Երևանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում միգրացիոն ճգնաժամերի հետևանքների հաղթահարման գործում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերակատարմանը:

Պաշտոնական Մոսկվան նշել է, որ շահագրգռված է նաև տեղահանված անձանց ու փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու գործում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման հարցում:

--00--ԱԹ

Տեսանյութեր