«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա»․ Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Արթուր Ալեքսանյան

Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում.

«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»: 

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին։

--00--Ահ

Տեսանյութեր