Նիկոլ Փաշինյանի հետ Իրան են մեկնում նաև Արմեն Գրիգորյանն ու Սուրեն Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Իրան։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Փաշինյանի հետ Իրան է մեկնում արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Նոր ձևավորվող կառավարությունում արտաքին գործերի նախարարությունը միակն է, որտեղ դեռ նախարարի նշանակում չի կատարվել։

Իրան է մեկնում նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Հայաստանի կառավարական պատվիրակությունն Իրան գործուղելու մասին որոշման մեջ նշված է, որ այցի ընթացքում վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

--00--ԱՀ