Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային Ժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային Ժողովի փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 53, դեմ` 50 պատգամավոր։ Ընտրվելու համար Սաղաթելյանին անհրաժեշտ էր 54 ձայն։

Հավելենք, որ Ազգային ժողովի իշխանական փոխնախագահներն են Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ Նրանց ընտրության  քվերակությանն ընդդիմությունը չէր մասնակցել։

--00—ՄՀ

Տեսանյութեր