Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան-Հալեպ շաբաթական թռիչքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Սիրիա

Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան շաբաթական թռիչքը: «Ajnehat al-Sham» ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին:

«Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմինե Չիլաբոշյան-Պողիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սիրիական պատերազմից հետո Հալեպից Երևան կանոնավոր ուղիղ չվերթն առաջին անգամ է վերականգնվում: Մինչ այդ, Հալեպից Երևան գնալ ցանկացողները մեկնում  էին Դամասկոսից: Երևանից Հալեպ մեկնելու պարագայում կրկին Դամասկոսի օդանավակայանն էր ընտրվում: Սեպտեմբերից թռիչքները վերականգնելու դեպքում արդեն Հալեպից ուղիղ չվերթով Հայաստան գնալու հնարավորություն կլինի: Ակնկալվում է, որ Հալեպ Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքի աշխուժություն կլինի:  

Հալեպի օդանավակայանը կամաց-կամաց վերականգնում է ուղղությունները դեպի արտաքին շուկա: Սկզբնական շրջանում երկրի ներսում իրականացվում էին ներքին թռիչքներ:

--00—ՄՀ