Տեղի է ունեցել ԼՀԿ խմբակցության նիստը․ քննարկվել է 4 հարց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 10, 24News

Thumbnail

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն է լինելու ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, իսկ  քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորիգիսյանը։

«Քիչ առաջ տեղի ունեցավ մեր խմբակցության նիստը, որի ընթացքում միաձայն համաձայանությամբ եկանք այդ որոշմանը։ Բացի դրանից, ևս  երեք հարցեր ենք քննարկել։ Մասնավորապես, այդ նիստի ընթացքում ընդունել ենք նաև խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքային ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքները, պարտականությունները և այլն։ Ինչպես նաև որոշվել է, որ  7-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստի ընթացքում՝ հունվարի 14-ին,  խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում առաջադրելու ենք Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-փոխանցեց  Գորիգիսյանը։

Այսօր՝ հունվարի 10-ին Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում  տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորները ստացան իրենց  մանդատները։