ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է: Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին պետք է ներկայացներ ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ.-ին, որի անունը գաղտնի էր պահվում։
--00--ԱԹ