Հանրային լողափում ջրահեղձվող քաղաքացուն օգնության են հասել ջրափրկարարները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ջրահեղձում

Օգոստոսի 5-ին, ժամը 14։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ․ Հ․-ին (ծնված 2007 թ.)․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

--00--ԱԹ