Իշխանությունը Սև լճի համար չի կռվում, բայց ասում է՝ ՀԱՊԿ, ՌԴ, Ֆրանսիա մեր սահմանները պահեք

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

«2018 թվականի մայիսից իշխանությունը պատասխանատու է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Դիվանագիտությունը մինչև հիմա ի՞նչ հաջողությունների է հասել, որ ակնկալում ենք, որ հիմա սահմանների հարցում հաջողության կհասնի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայատան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրերս արած այն հայտարարությանը, որ քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը պետք է լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով: 

«Մայիսից Ադրբեջանին ասում էին՝ գնացեք, թե չէ այս կանենք, այն կանենք, հետո ասում էին՝ բանակցում ենք, բայց պարզվում է իրենք չեն բանակցում, ռուսական կողմն է բանակցում, այսինքն՝ իրենք փորձում են պատասխանատվությունը բարդել այլոց վրա: 

Իշխանությունն ասում է՝ հո Սև լճի համար չենք կռվելու, բայց ասում է՝ ՀԱՊԿ, ՌԴ, Ֆրանսիա եկեք պահեք մեր սահմանները։ Որևէ մեկը մեր սահմանների անվտանգությունը չի երաշխավորի, եթե մենք չանենք դա կայուն, կուռ կազմակերպված բանակով, որը ունեինք մինչև 2018 թվականը»,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ