ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի՝ որպես դիտորդ, ՀԱՊԿ -ին անդամակցելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ԱԳՆ

Ադրբեջանը ՀԱՊԿ -ին անդամակցելու ոչ մի կարգավիճակի համար չի դիմել։ Այս մասին հայտնել է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը ՝ պատասխանելով հարցին, թե քննարկվու՞մ է արդյոք Ադրբեջանի՝ որպես դիտորդ ՀԱՊԿ -ին անդամակցելու հնարավորությունը:

«ՀԱՊԿ անդամ-երկրները որդեգրել են Կազմակերպության արտաքին կապերի ընդլայնման ու նաև տեղեկատվական ոլորտում թափանցիկության բարձրացման քաղաքականություն։ Ընդունվել են փաստաթղթեր, որոնք  նախատեսում են տարբեր շահագրգիռ երկրների՝ Կազմակերպության գործունեությանը որպես գործընկեր կամ դիտորդ ներգրավվելու հնարավորությունը: Նման որոշումները կայացվում են կոնսենսուսով: Ադրբեջանի կողմից մինչ այժմ նման դիմում չի ստացվել»,- ասել է նա։

--00—ՄՀ