Փրկարարներն անցնում են երկհերթափոխային ծառայության` հրդեհների ներթափանցումը կանխելու համար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության: Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի, կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն:

Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ