Ոսկեպարում տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՊՆ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ՊՆ

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում, ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

--00--ԱՀ