Տեր-Պետրոսյանն ու ԱՀ նախագահը քննարկել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող հարցեր

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

հանդիպում

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր:

--00--ԱԹ