Տպավորություն է, որ գտնվում եմ մանկապարտեզում, 71 պատգամավոր կատարում է 1 հոգու կամքը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

«Իշխանությունն անվավեր է ճանաչում քվեարկությունը՝ ցույց տալու համար, որ ընդդիմությունն անկազմակերպ է և մեր մեջ պառակտում կա»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով երկրորդ անգամ ընդդիմության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանի չընտրվելու հանգամանքին: 

«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք գտնվում եմ մանկապարտեզում: Տեսախցիկների առաջ ամպագոռգոռ հայտարարություններ են հնչեցնում՝ ստեղծել կոնստրուկտիվ դաշտ, համագործակցություն, բայց իրականում արվում է հակառակը: Այստեղ նստած 71 պատգամավոր կատարում է մեկ հոգու կամքը: Մենք չենք փոխելու մեր թեկնածուին, առաջադրելու ենք Իշխան Սաղաթելյանին»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ