Ես սպասում եմ մի նոր ահեղ պատերազմի, բանակը կազմալուծվում է. Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

«Փաշինյանն իմ վարչապետը չէ, 5 տարի կապրեմ ու կմերժեմ նրան»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ 

Խոսելով նոր ձևավորված ԱԺ-ի մասին՝ Տոնոյանն այն համոզմունքը հայտնեց, որ եթե խորհրդարանում ներդաշնակ աշխատեն, ուրեմն կհաստատվի, որ սրանք պայմանավորված ընտրություններ էին։ 

Նա նաև ավելացրեց, որ սպասում է մի նոր ահեղ պատերազմի։

«Բանակը կազմալուծվում է, իսկ իշխանությունը պատերազմով վախեցնում է ժողովրդին, որ նոր զիջումների գնան»,-հավելեց Տոնոյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ