Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը զանգերիս պատասխանում էին, իսկ Փաշինյանը ձգձգում էր

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

«Նիկոլն ինձ համար հայհոյանք է, իշխանությունը ոչ մի խոստման տեր չի կանգնել, իսկ Փաշինյանին ընտրողներն անշնորհք մարդիկ են, սա բարոյական պայքար էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նա նաև խստորեն քննադատեց Սահմանադրությունը՝ նշելով, որ հնարավոր չէ դրա հիմքի վրա խորհրդարան և պառլամենտարիզմ կառուցել։

Հայրիկյանը նաև ավելացրեց, որ խորհրդարանում գտնվողներն ընդամենը Սահմանադրության զոհն են։

«Այնտեղ տիկնիկներ կան, լուրջ կեցվածք են ընդունում՝ իբրև թե մեծ բոխկ են, իրականում դժբախտ են»,-ասաց ԱԻՄ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։