Նոր Հաճնի բնակչի մոտ ոստիկանները թմրանյութ են գտել. վերջինս գնել էր սոցկայքի միջոցով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

թմրանյութ

Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճըն քաղաքում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական կայքի միջոցով ու պահում էր իր օգտագործման համար, իսկ փոշենման զանգվածը գտել էր քաղաքի լողավազաններից մեկի մոտ և պատկերացում չուներ, թե ինչ է:

Փորձագետի եզրակացության համաձայն` հայտնաբերվածը թմրանյութ էր:

Թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է:

--00--ԱԹ